կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարավային Ամերիկայից Հայաստան է ժամանել սուր լեյկեմիայի կասկածով երեխա․ ներկայումս հետազոտվում է

Հարավային Ամերիկայից Հայաստան է ժամանել սուր լեյկեմիայի կասկածով երեխա․ ներկայումս հետազոտվում է

Երեկ դիմավորեցինք Հարավային Ամերիկայից՝ Գայանայից հետազոտությունների ժամանած մեր փոքրիկին։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։

«Արյունաբանական կենտրոնն ընդունել է ևս մեկ երեխայի, այս անգամ՝ Գայանայից, սուր լեյկեմիայի կասկածով։ Տեղի հիվանդանոցում, սուղ հնարավությունների պատճառով, վերջնական ախտորոշումը հաստատել չի հաջողվել։

Աշխարհահռչակ բժիշկ և գիտնական, մանկական ուռուցքաբան-արյունաբան Սքոթ Հովարդի և Նյու Յորքում գործող բարեգործական հիմնադրամներից մեկի միջնորդությամբ փոքրիկ պացիենտի ծնողները դիմել են Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։

Ներկայումս երեխան արդեն իսկ անցնում է անհրաժեշտ բոլոր հետազոտություններն Արյունաբանական կենտրոնում»։

  • Կիսվել: