հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության №864-Ն որոշման ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք, ըստ որի այսուհետ իրավասու է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերներով իրականացնել տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքներ:

Սա հնարավորություն է տալիս այն սեփականատերերին և տարածքի վարձակալներին, որոնց օգտագործման ոլորտում գտնվող հողատարածքները ծանրաբեռնված են ականային վտանգով, պայմանագրային հիմունքներով իրականացնել անհրաժեշտ ականազերծման աշխատանքներ:

Նշենք, որ ակնկալվող շահույթն ուղղվելու է ականներից տուժած ՀՀ քաղաքացիների վերականգնողական և վերաինտեգրման ծրագրերին՝ համաձայն ՀԱՓԿ ՊՈԱԿ կանոնադրական նպատակների:

 

  • Կիսվել: