ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ՀԱՕԿ-ն այս տարի կհրաժարվի տարեվերջյան տոնական ճոխ միջոցառումից

ՀԱՕԿ-ն այս տարի կհրաժարվի տարեվերջյան տոնական ճոխ միջոցառումից

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ՀԱՕԿ-ն այս տարի որոշել է հրաժարվել ճոխ տոնական միջոցառումներից և մարզիկների պարգևատրումները կատարել առավել զուսպ պայմաններում։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Այս որոշումը կայացրել ենք մարզաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ խորհրդակցությունների արդյունքում։ Վստահ ենք, որ որոշումը ճիշտ կընկալվի մարզաշխարհի, մարզասերների և հանրության կողմից։ Մենք համոզված ենք, որ հաղթանակների, մարզական և ազգային արժանապատվության մեր լավագույն օրերը առջևում են, և առաջիկայում կունենանք նորանոր առիթներ՝ մեծ շուքով նշելու մեր հաղթանակները»,- ասվում է ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: