երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր): 
 
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ այն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝
  • խոհանոցում նվազագույնի չի հասցվում օդից փոխանցվող աղտոտումը,
  • պայքար չի տարվում միջատների դեմ,
  • պատուհաններն ու այլ բացվածքները չունեն միջատապաշտպան ցանցեր,
  • սննդի շղթայում ներգրավված 3 անձ չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։
Բացի այդ՝ հայտնաբերված խոզի, գառան և հավի թարմ մսեղիքը եղել է ոչ սպանդանոցային ծագման, որոնք չեն ունեցել սպանդանոցային ծագումը հավաստող 5-րդ ձևի անասնաբուժական վկայականները: Մսեղիքն առգրավվել է և տրվել ոչնչացման:
 
Նշված խախտումների հիմքով, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
 

  • Կիսվել: