երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հանրային քննարկում՝ Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևանի 2024 թ. բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ

Հանրային քննարկում՝ Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևանի 2024 թ. բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ

Երևանի քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ:

Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանը, շնորհակալություն հայտնեց հանրային քննարկման մասնակիցներին՝ իրենց հետաքրքրվածության և ակտիվության համար: Քննարկմանը ներկա էին նաև վերոհիշյալ նախագծերը մշակող ստորաբաժանումների ներկայացուցիչները: 

Քաղաքացիները ներկայացրեցին իրենց հետաքրքրող հարցերը նախագծերին առնչվող մի շարք խնդիրների ուղղությամբ, որոնց մասին ոլորտային պատասխանատուների կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ:
Ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումները դեռ շարունակվելու են մինչև ս.թ. փետրվարի 26-ը ներառյալ, որոնց վերավերյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով ([email protected]), ինչպես նաև՝ գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

  • Կիսվել: