կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանրային միջոցառում Ազատության հրապարակում` Զրո խտրականության օրվա շրջանակներում

Հանրային միջոցառում Ազատության հրապարակում` Զրո խտրականության օրվա շրջանակներում

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի մեկին կանցկացվի հանրային միջոցառում Ազատության հրապարակում` Զրո խտրականության օրվա շրջանակներում

՛՛Անցորդներին կտրամադրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունների կարևորության մասին տեղեկատվություն, կիրականացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ, ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ` շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:

Հետազոտությունները կկատարվեն կենտրոնի լաբորատոր մասնագետների կողմից, որը կուղեկցվի նախա և հետթեստային խորհրդատվությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: