ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներն ամփոփվել են հունվարի 6-ին

Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներն ամփոփվել են հունվարի 6-ին

Ամանորի և Սուրբծննդյան օրերին քաղաքի ամենահյուրառատ անկյունը Հանրապետության հրապարակն էր ու Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակը՝ իր համերգային ծրագրերով ու Սուրբծննդյան տոնավաճառով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումներն ամփոփվեցվին հունվարի 6-ին: Բեմում քաղաքի խորհրդանիշը դարձած արվեստագետներն էին՝ Ֆորշն ու Ռուբեն Հախվերդյանը՝ քաղաքի, մարդկանց ու Երևանում թևածող հավերժական սիրո նոտաներով:

Երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ համերգին ներկա էին քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:


  • Կիսվել: