կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառեն «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցները

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառեն «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցները

Ամանորին ընդառաջ Հանրապետության գլխավոր տոնածառը պատրաստ կլինի դեկտեմբերի սկզբին, իսկ լույսերի հանդիսավոր վառման արարողությանը ներկա կլինեն նաև «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցները:

 Հանրային հեռուստաընկերությունում հրավիրված ասուլիսում «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը նշեց, որ Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 5-ին:

«Համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ՝ մրցույթին մասնակցող 16 երկրի ներկայացուցիչներին տալիս ենք այս մեծ հնարավորությունը, որպեսզի նրանք բոլորը միասին վառեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Դրանով կլինի թե Եվրատեսիլի բացման արարողության, թե մեկշաբաթյա տոնախմբության մեկնարկը»,- ասաց Դավիթ Ծերունյանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

  • Կիսվել: