հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մի շարք մարզերի լեռնային գոտիներում՝ գետնաբուք

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մի շարք մարզերի լեռնային գոտիներում՝ գետնաբուք

Երևան քաղաքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 6-ին սպասվում է  քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

  • Կիսվել: