շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանդիպելո՞ւ եք նախկին նախագահների հետ. Գարեգին Բ-ն անպատասխան է թողել լրագրողների հարցերը

Հանդիպելո՞ւ եք նախկին նախագահների հետ. Գարեգին Բ-ն անպատասխան է թողել լրագրողների հարցերը

Անկախության այս օրը մենք հոգեւոր դասի հետ եկել ենք Եռաբլուրի այս նվիրական վայր, որտեղ հանգչում են մեր նահատակները նրանց հիշատակին խոնարհում բերելու ու աղոթք մատուցելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը:

«Մենք մեր հայցն առ Աստված բարձրացրինք՝ խնդրելով երկրավորից, որ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը եւ մեր ժողովրդին խաղաղություն բերի, որ ազգիս զավակներն ապրեն ստեղծագործ կյանքով, բարօրության մեջ, սիրով եւ միաբանությամբ։ Տերը թող պահապան լինի մեզ եւ զորացնի մեր երկիրը։ Աստված օգնական եւ պահապան ազգիս հայոց»,-ասաց նա:

Գարեգին Բ-ն այլ հարցերի չցանկացավ պատասխանել: Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք նախկին նախագահների հետ հանդիպում լինելու է, եւ եթե այո, ապա ինչ ակնկալիքներ ունի նման հանդիպումից:

  • Կիսվել: