Հանդիպել են ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները. ինչ են քննարկել
Յոհանեսբուրգում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային որոշ թեմաների շուրջ։
Առանձին ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին»: