շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Համոզված եմ, որ մենք էլ կարող ենք, առանց պարտադրանքի էլ, դրսևորել հանրային պատասխանատվություն և կրել դիմակ . Ավանեսյան

Համոզված եմ, որ մենք էլ կարող ենք, առանց պարտադրանքի էլ, դրսևորել հանրային պատասխանատվություն և կրել դիմակ . Ավանեսյան

Հունաստանում, ուր բավական լավ ցուցանիշ ունեն պատվաստման, և հիվանդացությունն էլ կառավարելիի շրջանակներում է, բոլորը անխտիր փակ տարածքներում դիմակ են կրում․ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Առանց ստիպելու մարդիկ, հոգալով իրենց առողջության մասին և դրսևորելով հարգանք շրջապատի նկատմամբ, հանգիստ կրում են դիմակ:

Համոզված եմ, որ մենք էլ կարող ենք, առանց պարտադրանքի էլ, դրսևորել հանրային պատասխանատվություն և կրել դիմակ խանութ մտնելիս, տրանսպորտում և այլ փակ տեղերում: 

Չէ՞ որ մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք, դիմակ կրելը ի՞նչ է, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար»,- գրել է Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: