ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Համակարգված աշխատանքն է մեր հաջողությունների և հաղթանակների հիմնական գրավականը․ Երևանի քաղաքապետ

Համակարգված աշխատանքն է մեր հաջողությունների և հաղթանակների հիմնական գրավականը․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ մաղթանք է հղել․


«Սիրելի երևանցիներ, հարգարժան հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Վստահ եմ՝ 2023 թվականը հաջողված տարի է լինելու մեզ բոլորիս և մայրաքաղաք Երևանի համար:

Ամանորը տոն է, որին պետք է մոտենալ հրաշքի սպասումով, բայց և անելիքի հստակ գիտակցմամբ. քայլ առ քայլ, ժամ առ ժամ ծրագրված և համակարգված աշխատանքն է մեր հաջողությունների և հաղթանակների հիմնական գրավականը:

Թող 2023-ը խաղաղության, բարեկեցության, երազանքների կատարման և ստեղծագործ աշխատանքի տարի լինի»։ 

  • Կիսվել: