երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Համացանցում աշխատանքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ են պտտվում․ Armenian PDPA

Համացանցում աշխատանքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ են պտտվում․ Armenian PDPA

Սոցիալական ցանցերում ակտիվորեն պտտվում են նշված լուսանկարների նման հայտարարություններ աշխատանքի վերաբերյալ։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է՝ նմանատիպ հայտարարությունները կեղծ են:

«Խորհուրդ չի տրվում անձնական ու բանկային տվյալներ փոխանցել։ Համոզվելու համար, որ աշխատանքի վերաբերյալ հայտարարությունը իրական է, կապվեք դրանում նշված ընկերությանը պաշտոնական հեռախոսահամարով կամ կապի այլ միջոցներով (ընկերության էջ սոցիլական ցանցում, էլ. հասցե)»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: