երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածին մառախուղ է

Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածին մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

  • Կիսվել: