Հալեպում փորձ է կատարվում բնականոն կյանքի վերադառնալու. հայազգի պատգամավոր
Հալեպում իրավիճակը գրեթե նույնն է, և փորձ է կատարվում բնական կյանք առաջնորդել քաղաքը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը:
«Քիչ առաջ նշանակեցին անցումային շրջանի վարչապետին, որպեսզի ինքն էլ իր հերթին կառավարություն ձևավորի: Սա, երևի, առաջին քայլն է՝ օրինական կառավարություն ունենալու:
Շատ դրական երևույթ էր, որ գործող վարչակազմը շարունակեց կառավարումը մինչև անցումային շրջանը: Հետևաբար՝ սա պետական կառույցներն ու ենթակառույցներն օրինավոր, անցնցում հանձնելու ապահով, լավ քայլ էր և փոքր-ինչ վստահություն ներշնչեց: Արդեն այսօր, անցումային շրջանի կամ ինչպես, կարծեմ, նշել են Հայրենիքի փրկության մարմին է ստեղծվել»,-ասաց Գաբրիելյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: