ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հալեպ ժամանած փրկարարներն այցելել են Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի

Հալեպ ժամանած փրկարարներն այցելել են Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի

2023թ. փետրվարի 11-ին Հալեպ ժամանած  Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելեց Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։

Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր ուղղեց Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե Հալեպի նահանգային իշխանությունների և թե ողջ հալեպահայ համայնքի կողմից։

Սրբազան հայրը հանգամանորեն ներկայացրեց Ս. Քառասնից Մանկանց եկեղեցու պատմությունը, որից հետո Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար արտասանվեց Տերունական աղոթքը։
Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվեց մոմավառություն` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։

Փրկարարական խմբի անդամներին ուղեկցում էին ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։

  • Կիսվել: