երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Մասիսի քաղաքապետարանի «քթի տակ». կեղտաջրերը լցվել են շենքի նկուղներն ու բակը

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Մասիսի քաղաքապետարանի «քթի տակ». կեղտաջրերը լցվել են շենքի նկուղներն ու բակը

Ամանորին ընդառաջ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 27 շենքի բակում արտակարգ վիճակ է։ Կոյաջրերը ողողել են ոչ միայն ամբողջ բակը, այլ նաև 6 մուտքանի շենքի բոլոր նկուղները, հաղորդում է Shamshyan.com-ըա;

Հակասանիտարական վիճակն ու գարշահոտությունը ամենուր է։ Բնակիչները նաև անցուդարձ անել չեն կարողանում։

Շենքը Մասիսի քաղաքապետարանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա է, բայց վիճակը շտկել, կարծես թե, որևէ մեկը չի շտապում։ Բնակինչները «Վեոլիա Ջուր» ընկերություն և Մասիսի քաղաքապետարան են դիմել։

Զայրացած են, շնչել չեն կարողանում, պատուհան բացել՝ ևս։ Հավաքվածները վստահ են՝ պատճառը փտած խողովակներն են։ Դրանք օր առաջ պետք է փոխել։ Հուսով են, որ կադրերը տեսնելուց հետո իրենց հարցը անարձագանք չի մնա, հատկապես, որ շուտով Ամանոր է։

  • Կիսվել: