չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Հայկ Մարությանին վերաբերող նյութերը

Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Հայկ Մարությանին վերաբերող նյութերը

«Շինարարության թույլտվություն տալու գործով նյութերն «անհետացել են» վերնագրով հրապարակումից հետո, որտեղ նշել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման եւ նոր մակերեսով մասնաշենք կառուցելու նախագծման եւ հետագայում նաեւ շինարարության թույլտվություն տալու գործով նյութերն «անհետացել են», Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ Հայկ Մարությանին վերաբերող նյութերը քիչ առաջ հասել է։

Shamshyan.com-ը գրել էր, որ Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հ․ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու, արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն:

  • Կիսվել: