հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հակակարկտային կայանքների միջոցով կատարվել է 893 կրակոց․ ԱԻՆ

Հակակարկտային կայանքների միջոցով կատարվել է 893 կրակոց․ ԱԻՆ

Ժամը 13:39-ից մինչ 14:01-ը Արմավիրի մարզի Բագարան, Արվանդաշատ, Արգինա համայնքների տարածքներում տեղակայված թվով 11 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 893 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից, ընդամենը 3 համայնքների 11 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 893 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

  • Կիսվել: