շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով․ ԱՆ

Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը:

Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։

Կարևոր է`

ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,

ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը,

մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛ փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում` վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար:

Խնդրում ենք հետևել բժշկի խորհուրդներին և ցուցաբերել պատասխանատվություն։

Առո՛ղջ եղեք»:

  • Կիսվել: