հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հաջակցություն Օնիկ Գասպարյանի ակցիայի մասնակիցները միացան ընդդիմության հանրահավաքին

Հաջակցություն Օնիկ Գասպարյանի ակցիայի մասնակիցները միացան ընդդիմության հանրահավաքին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախկին ծառայողները, որոնց թվում են պահեստազորի բարձրաստիճան սպաներ եւ այլ քաղաքացիներ, երթով միացան Բաղրամյան պողոտայում ընթացող՝ ընդդիմության հանրահավաքին։

՛՛Նախագահ Արմեն Սարգսյանն այստեղ չէ, մեզ, բնականաբար, չընդունեցին։ Մեզ հետ մասնակցողների մեծ մասը միացել է Բաղրամյան պողոտայի հանրահավաքին։ Հիմա իջնելու ենք ներքև, միանանք մեր հայրենակիցներին, այնուհետև բոլորով երթով կգանք այստեղ և հետո կասենք՝ ինչ ենք անելու՛՛,-ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը մտադիր են պահանջել, որ նախագահը Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու՝ վարչապետի միջնորդությունն ուղարկի ՍԴ։

Հիշեցնենք, որ, ինչպես տեղեկացրել էինք, Գասպարյանի նախկին ծառայողներն այսօր ակցիա էին կազմակերպել ՊՆ շենքի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելով Օնիկ Գասպարյանին, ապա գնացել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով հանդիպում Արմեն Սարգսյանի հետ։

 

  • Կիսվել: