չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հաղթանակ թաղամասում 100 ընտանիքի հարց լուծվել է իմ նախաձեռնությամբ. Ավինյան

Հաղթանակ թաղամասում 100 ընտանիքի հարց լուծվել է իմ նախաձեռնությամբ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հաղթանակ թաղամասի խնդիրներին․ «Հաղթանակ թաղամասի բոլոր խնդրահարույց հարցերը 2022թ. մտել են գործնական փուլ, և մինչ օրս քաղաքապետի 100 որոշում կա։ Այսինքն, 100 ընտանիքի հարց Հաղթանակ թաղամասում լուծվել է իմ նախաձեռնությամբ»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ պարբերաբար հանդիպում է թաղամասի բնակիչների հետ։

Նա նաև նշել է, թե ընդդիմադիրների միջնորդության կարիքը չկա, և առկա բոլոր խնդիրները լուծվել են թաղամասի բնակիչների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում։

  • Կիսվել: