«Հաղթանակ» թաղամասի բնակիչների խմբին ընդունել է Դավիթ Խուդաթյանը. Հրավիրված են նաեւ այլ պաշտոնյաներ
«Հաղթանակ» թաղամասի բնակիչներն այսօր՝ փետրվարի 19-ին, 5-հոգանոց խումբ են ձեւավորել և այս պահին Կառավարության 3-րդ մասնաշենքում հանդիպում են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, փոխքաղաքապետի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց հողերի սեփականաշնորհման հարցը:
Այս հանդիպումից հետո պարզ կդառնան իրենց հետագա գործողությունները: