կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Հաղթահարել ենք հետազոտվելու հետ կապված վախերը». Ավանեսյան

«Հաղթահարել ենք հետազոտվելու հետ կապված վախերը». Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ մամոգրաֆիկ հետազոտություն է անցել, նաև՝ կանանց կոչ արել դիմել իր օրինակին.

«Անցնելով մամոգրաֆիկ հետազոտություն` ես ու ինձ նման շատ կանայք արդեն հաղթահարել ենք հետազոտվելու հետ կապված վախերը:

Կա պարզ իրականություն. կրծքագեղձի քաղցկեղը լիարժեք բուժելի է միայն հիվանդության վաղ փուլում:

Ամփոփելով վարդագույն հոկտեմբերը` համոզվե՛ք, որ հետևում եք կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման մասնագիտական խորհուրդներին`

կանոնավոր ինքնազննում,

տարեկան ստուգումներ,

թիրախային տարիքի կանանց մամոգրաֆիա»,- գրել է նա:

  • Կիսվել: