կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Հաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափում

Հաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափում

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ից, Հաղպատ-Ծաղկաշատ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրին հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի, Գուգարքի, Վանաձոր 1 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։

ՆԳՆ ՓԾ-ն հորդորում է չանհանգստանալ։

  • Կիսվել: