երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են

Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներ Ս. Պ.-ին ու Ջ. Ս.-ին և ուղեկցել Հաղարծին գյուղ:

  • Կիսվել: