հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գյումրու ողբերգական վթարից մահացել է 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, նշանածը մահացել էր նույն օրը

Գյումրու ողբերգական վթարից մահացել է 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, նշանածը մահացել էր նույն օրը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով մահացել է նաև  23-ամյա Էդուարդ Քոլոյանը, ում վիճակը գնահատվում էր ծանր, հայտնում է Mediahub.am-ը:

Էդուարդի նշանածը` 24-ամյա Ամալյա Մնացականյանը մահացել էր նույն օրը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը:

  • Կիսվել: