Գյումրիում շների ոհմակը հարձակվել է 10 տարեկան տղայի վրա
Գյումրու բնակիչ Հակոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թափառող շների ոհմակը հարձակվել է իր 10 տարեկան թոռան վրա և վնասել նրան։
«Այսօր Մուշ թաղամասի 9/1 շենքի մոտ թափառող շները հարձակվել են 10 տարեկան թոռնիկիս վրա` պատճառելով մարմնական վնասվածքներ դեմքի և ազդրի շրջանում։ Բարեբախտաբար անցորդներից մեկը հասել է օգնության։ Խոսքս ուղղում եմ քաղաքապետին` ո՞վ է պատասխան տալու այս դեպքի առնչությամբ։ ՈՒ՞մ եմ դիմելու», - գրել է քաղաքացին։



