երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գյումրիում ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր տրանսպորտային համակարգ. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)

Գյումրիում ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր տրանսպորտային համակարգ. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)

«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու  Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է տրանսպորտային բարեփոխումներին.

«Գյումրիին հարկավոր է տրանսպորտային նոր համակարգի ներդրում, մենք մշակելու և ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր հանրային տրանսպորտի համարգ, այն կունենա վայելուչ ու արդյունավետ շարժակազմ և ողջամիտ սակագին։

Պետք է հասնենք նրան, որ Գյումրիում հանրային տրանսպորտով երթևեկելը լինի շատ ավելի հարմար ու տնտեսապես էֆեկտիվ, քան անձնական մեքենաներով շրջելը: Տրանսպորտի մասին խոսելիս չպետք է մոռանանք նաև ավանդականի մասին։ Մեր քաղաքի դեմքն ու գույնը տասնամյակներ շարունակ եղել են Գյումրվա հայտնի ֆայտոնները։ Մենք մտադիր ենք վերականգնել այդ ավանդույթը և ներդնել առավել կարևոր պատմական վայրերը միմյանց կապող երթուղիներ: Հիշեք, քվեաթերթիկ համար 9-ը»:

  • Կիսվել: