ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գյումրիում հրդեհ է բռնկվել

Գյումրիում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 2-ին, ժամը 20:40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին մարվել՝ 22:10-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):

  • Կիսվել: