կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Գյումրիում բերման են ենթարկել քրեական հեղինակությունների

Գյումրիում բերման են ենթարկել քրեական հեղինակությունների

Երկու օր է՝ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Գյումրիում ՝ հատ-հատ կանգնեցնելով բոլոր մեքենաները, զննելով բեռնախցիկները, պահանջելով վարորդների փաստաթղթղերը։ Այսօր կեսօրին նման իրավիճակ էր Գյումրու կենտրոնում՝ Հայուհու հրապարակում, գրում է ՛՛Աառավոտը՛՛:

Կայքին հայտնի է դարձել, որ ոստիկանությունը պրոֆիլակտիկ աշխատանքներ է իրականացնում, իսկ երեկ երեկոյան՝ ժամը 20․00-21․00 հատվածում, կանխարգելիչ աշխատանքներ է կատարել հանցավոր հեղինակություններին, թմրամոլներին բերման ենթարկելու ու ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ 

Կայքի տեղեկություններով՝ տասնյակից ավելի քրեական հեղինակություններ են տարվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ, կամավոր զենք-զինամթերք հանձնելու դեպքեր են գրանցվել, հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, հատկապես մարիխուանա։

  • Կիսվել: