շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գյումրիում 21-ամյա վարորդը, ով BMW-ով «դրիֆթ» ու խուլիգանական արարք էր կատարել, չկարողացավ խույս տալ

Գյումրիում 21-ամյա վարորդը, ով BMW-ով «դրիֆթ» ու խուլիգանական արարք էր կատարել, չկարողացավ խույս տալ

Հունվարի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքում «BMW» մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք՝ կատարել է «դրիֆթ»՝ վտանգ ներկայացնելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները կարճ ժամանակում պարզում են «BMW»-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև որտեղ է գտնվում ավտոմեքենան։ Ու տաք հետքերով հայտնաբերում են «BMW»-ն և տեղափոխում ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Տեղում պարզվում է , որ վարորդը եղել է Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մուրադյանը, ով խուլիգանություն կատարելու կասկածանքով ներկայացվում է տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ խուլիգանության  հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Իսկ պարեկներին հաջողվել է հայտնաբերել «թաթալաբազի» արկածները հաստատող տեսանյութ։

  • Կիսվել: