երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում, հավանաբար, նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»,-նշեց ՏԿԵ նախարարը։

  • Կիսվել: