կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կոտրել է Բալասանյանների ընտանիքի ծաղկեպսակը․ ի՞նչ է կատարվել Գյումրիի պուրակում

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կոտրել է Բալասանյանների ընտանիքի ծաղկեպսակը․ ի՞նչ է կատարվել Գյումրիի պուրակում

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ին ուշագրավ իրավիճակ է եղել Գյումրիում։

Ականատեսները պատմել են, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր թիմակիցների հետ գտնվել է Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի հուշաքարի պուրակում։ Արդյունքում, ականատեսները տեսել են, որ Ղուկասյանը ոտքով հարվածել ու կոտրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի կողմից ուղարկված ծաղկեպսակը։

Միգուցե այս քայլով Վարդան Ղուկասյանը փորձել է օգտվել Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքում առկա իրավիճակից, մասնավորապես այն, որ նրա որդին կալանավորված է։ Եվ այս քայլով  Ղուկասյանը փորձել է իր առավելությունը ընդգծել կամ որեւէ բան հասկացնել Բալասանյաններին։

Այս հարցի պատասխանը ArmLur.am-ը փորձեց ճշտել անձամբ Վարդան Ղուկասյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց։

  • Կիսվել: