հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գյումրի - Երևան - Գյումրի ուղերթերը կկազմակերպվեն նոր տիպի գնացքներով

Գյումրի - Երևան - Գյումրի ուղերթերը կկազմակերպվեն նոր տիպի գնացքներով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ից №686/685 էլեկտրագնացքների ուղերթերը Գյումրի - Երևան - Գյումրի ուղղությամբ կկազմակերպվեն նոր ԷՊ2Դ տիպի գնացքներով` հետևյալ ժամանակացույցով.

- Երևան - Գյումրի երթուղու № 686 էլեկտրագնացք՝ մեկնումը Երևանի երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 14:25-ին, ժամանումը Գյումրի՝ 17:30-ին.

- Գյումրի - Երևան երթուղու № 685 էլեկտրագնացք՝ մեկնումը Գյումրու երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 18:15-ին, ժամանումը Երևան՝ 21:23-ին:

Գնացքներն աշխատելու են կանգառներով: Մանրամասն չվացուցակին կարող եք ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կայքում:

Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար գնացք նստելուց առաջ խնդրում ենք ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով, կրել պաշտպանիչ դիմակներ ուղևորության ընթացքում և պահպանել սոցիալական հեռավորությունը:

  • Կիսվել: