կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է

Փետրվարի 4-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
 
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
 
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Սիսիանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

  • Կիսվել: