շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գյուղացիները երեխաների հետ հավաքվել էին, որ պատսպարվեին, թե անօդաչու էր, ինչ էր, գցեցին երեխաների մեջ. Տնօրեն

Գյուղացիները երեխաների հետ հավաքվել էին, որ պատսպարվեին, թե անօդաչու էր, ինչ էր, գցեցին երեխաների մեջ. Տնօրեն

Փոքր դպրոցը պահում էի, ատամներովս պահում էի, 6 աշակերտով դպրոց էի պահում, հպարտ էի, ասում էի՝ դպրոցը լինի, որ թուրքն էլ իմանա՝ կանք: Լրագրողների հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի դպրոցի տնօրեն ժաննա Գաբրիելյանը:

«Միքայելը 5-րդ դասարան էր արդեն, բայց մեքենա չլինելու պատճառով չէինք կարողացել տեղափոխել կողքի դպրոցը՝, երեխեքը գյուղում էին, հեռավար պետք է դասերն անեին, այն էլ հեռավարն էլ կապ չկար: իսկ նՎերը 3-րդ դասարանում էր սովորում: Փոքր դպրոցը պահում էի, ատամներովս պահում էի, 6 աշակերոտվ դպրոց էի պահում: Ասում էի՝ մինչեւ վերջին աշակերտը ես դպրոցը պետք է պահեմ, ասում էի՝ զագը ուժեղ խփեք, երեխեք, թուրքը լսի, ինչքան ուժեղ, այնքան ավելի լավ, որ այնտեղ՝ պոստում խլանա: Այդ օրևը 6 աշակերտիս ուղարկեցի տուն, կարծելով, որ ամեն ինչ լավ պետք է լիներ»,-ասաց նա՝ նշելով,որ այդ օրը ժամը 11:00-ից կրակոցներ են եղել, սակայն իրենք այնքան են տարված եղել դասապրոցեսով, որ չեն լսել:

Նա պատմեց, որ տուն գնալուց հետո կրակոցներն անսպասելիորեն ուժգնացան, իսկ իրենք փրկվել են, քանի որ որ գյուղի վերեւի թաղում են ապրել:

«Էդքան պայաքար արդյունքը սա էր, կորցրինք եւ հարազատներ, եւ հայարենի տուն եւ հայրենիք:  Իսկ գյուղացիները երեխաների հետ հավաքվել էին, այդ վայրում, որ պետք է պատսպարվեին, բայց թշնամին ոչ մի բանի չի նայում, թե անօդաչու էր, ինչ էր գցեցին երեխաների մեջ ու այդ պահին զոհվեցին: Երեխաները գյուղապետի հետ էին, գյուղացիների, որովհետեւ շատերի ծնողները այդ օրը բեռատարով Ստեփանակերտ էին գնացել, մեկը հաց, մյուսը մի ուրիշ բան բերելու: Մՙինչեւ հասանք, երեխաների մեջ եւ զոհեր կային եւ երեխաներ»,- պատմեց նա:

  • Կիսվել: