հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Գումի մսի շուկայից առգրավված միսը կայրվի. ՍԱՏՄ խոսնակ

Գումի մսի շուկայից առգրավված միսը կայրվի. ՍԱՏՄ խոսնակ

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզապես իրականցնում է իր հերթական վերահսկողական գործողությունը մսի շուկայում»,- հայտնել է  տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Գումի մսի շուկայում տեղի ունեցած դեպքերին։

Նրա խոսքով, այս անգամ ստուգվել է Խորենացվի փողոցում գործող մսի շուկան։
«Ինչպես պահանջում է օրենքը, և արդեն հաստատված կարգը, ոչ սպանդանոցային միսը պետք է առգրավվի և ոչնչացվի։ Առգրավում  է ՍԱՏՄ տեսուչը, կշռում է, այն հանձնվում է տեղափոխող կազմակերպությանը, վերջինն էլ այն հանձնում է այրող կազմակերպությանը, որն էլ այրում է ոչնչացման ենթակա միսը»,-ասաց Ա. Հարությանը։

Տեսչական մարմնից նշեցին, որ իրենց գործողությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանմանը, որպեսզի իրենց սեղաններին չհայտնվի վտանգավոր սննդամթերք, այդ թվում միս։

«Ամեն ինչ արվում է օրենքի շրջանակում, հաստատված կարգերի համաձայն»,-ասաց նա։

  • Կիսվել: