ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գուգարքի ոստիկանները կանխեցին ապօրինի տախտակի գիշերային տեղափոխումը (տեսանյութ)

Գուգարքի ոստիկանները կանխեցին ապօրինի տախտակի գիշերային տեղափոխումը (տեսանյութ)

Գուգարքի ոստիկանները հերթական գիշերային ծառայությունն էին կատարում Արջուտ գյուղի տարածքում: Նպատակը ապօրինի ծառահատումների կանխարգելումն ու հայտնաբերումն էր: Հունվարի 24-ին, ժամը 2-ի սահմաններում, ստուգման ենթարկվեց մի բեռնատար «ԳԱԶել», որը վարում էր Իջևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ: Մեքենայում հայտնաբերվեց մոտ չորս խորանարդ մետր տախտակ, որի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ վարորդը չներկայացրեց:

Իջևանցի տղամարդու հայտնելով` մոտ երկու ամիս առաջ բենզասղոցով հատել էր երկու ծառ, իրեն անծանոթ մի սղոցարանում փայտանյութից պատրաստել էին տախտակ, որը հետո տեղափոխել էր Իջևան՝ իր տան բակ: Հունվարի 24-ին էլ ցանկացել էր տախտակները տեղափոխել Գյումրի՝ բարեկամի տուն:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

  • Կիսվել: