չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել պացիենտի տեղափոխումը Հայաստան. Նարեկ Զեյնալյան

Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել պացիենտի տեղափոխումը Հայաստան. Նարեկ Զեյնալյան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը կրկին անդրադարձել է թուրքական Շտապօգնության մեքենայով Երեւան տեղափոխված պացիենտի դեպքին։

«Քանի որ շահարկումները չեն դադարում և կրքերը չեն հանդարտվում նախորդ գրառմանս հետ կապված, թեև չէի ցանկանա դետալների մեջ մտնել, բայց և այնպես ստիպված եմ առավել մանրամասնել։

  1. Հիվանդը շուրջ մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում։
  2. Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։
  3. Բժշկական ցուցումով և հիվանդի առողջական վիճակով պայմանավորված ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար և միակ տարբերակը ռեանոմոբոլով (հատուկ սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով) տեղափոխել էր։
  4. Հիվանդի հարազատները, փաստաթղթերը ձևակերպելու և տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։

5.Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել նրա տեղափոխումը Հայաստան»,– գրել է նա։

Նշենք, որ համացանցում ակտիվ քննարկվում է՝ մեքենան թուրքական Շտապօգնության մեքենա է, թե  «Կարմիր մահիկի»։

  • Կիսվել: