հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են թմրանյութ (տեսանյութ)

Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են թմրանյութ (տեսանյութ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ:

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 8-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք Ծիծեռնակաբերդի խճուղուց բերման ենթարկեցին մայրաքաղաքի Շերամի փողոցի և Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներ, 27 և 32 տարեկան երկու տղամարդկանց: Սասունիկ գյուղի բնակչի մոտ հայտնաբերվեց 4,36 գրամ, իսկ երևանցու մոտ` 26,8 գրամ դեղնականաչավուն զանգված:

Ըստ նրանց` հայտնաբերված մարիխուանա տեսակի թմրամիջոցն իրենցն է և իրենց օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: