շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գրիբոյեդովի փողոցում բախվել են մեքենաներ․ կան տուժածներ

Գրիբոյեդովի փողոցում բախվել են մեքենաներ․ կան տուժածներ

Հունվարի 16-ին, ժամը 18։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան 19 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գրիբոյեդովի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում, բախվել են «BMW X5» (վարորդ՝ Հ․ Ն․, ծնված 2002 թ․), «Ford Mondeo» (վարորդ՝ Ն․ Գ․) և «Nissan Sentra» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Լ․ Զ․-ին (ծնված 1990 թ․), Ա․ Բ․-ին (ծնված 2002 թ․), Ն․ Ա․-ին (ծնված 1990 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ա․ Հ․-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա․ Հ․-ինը՝ կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: