շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գրենոբլի համալսարան ընդունված հայ երիտասարդի տարկետման իրավունքը մեկ տարով երկարացվեց. Նրա փաստաթղթերը գողացել էին

Գրենոբլի համալսարան ընդունված հայ երիտասարդի տարկետման իրավունքը մեկ տարով երկարացվեց. Նրա փաստաթղթերը գողացել էին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում մեկ տարով երկարացրեց Գրենոբլի տեխնոլոգիական համալսարան ընդունված Միքայել Խաչատուրի Մարգարյանի տարկետման իրավունքը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նրանդեռ 2020-ի օգոստոսին տրվել էր տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ձմեռային զորակոչը:

Համալսարան (Գրենոբլ) ժամանելիս հափշտակել են Մ. Մարգարյանի անձնական փաստաթղթերը (անձնագիր, վիզա, բանկային քարտեր): Չունենալով անձնական փաստաթղթեր՝իր ուսումը սկսել է 2021 թվականի սեպտեմբերին՝ 2020 թվականի փոխարեն, որն էլ պետք է ավարտվի 2023 թվականի դեկտեմբերին` 2022 թվականի փոխարեն:

Այս որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Մ.Մարգարյանին ավարտելու ուսումնառությունը:

  • Կիսվել: