շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գրանցվել է 381 դեպք, որից 165-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 381 դեպք, որից 165-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Նոյեմբերի 14-ից 20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 381 դեպք, որից 165-ը արտակարգ, այդ թվում՝ 95 հրդեհի, 1 քարաթափման, 12 ինքնասպանության փորձի դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 138 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: