շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սյունիքի մարզում ՀՀ ՊՆ УАЗ-ը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել․ 2 զինծառայող հոսպիտալացվել է

Սյունիքի մարզում ՀՀ ՊՆ УАЗ-ը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել․ 2 զինծառայող հոսպիտալացվել է

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և վարչական պրակտիկայի գործերով ավագ տեսուչ Սարմեն Գալստյանի գլխավորությամբ

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

  • Կիսվել: