երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գործարկվում է միասնական սոցիալական ծառայությունը․ մեկնարկն ազդարարվել է Դիլիջանի տարածքային կենտրոնից

Գործարկվում է միասնական սոցիալական ծառայությունը․ մեկնարկն ազդարարվել է Դիլիջանի տարածքային կենտրոնից

Այսօրվանից գործարկվում է միասնական սոցիալական ծառայությունը․ նախարարը մեկնարկն ազդարարել է Դիլիջանի տարածքային կենտրոնից։ Տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը։

Այսուհետ քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարող են օգտվել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայություններից․ այսօրվանից՝ ապրիլի 1-ից գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։

Նոր կառույցի գործունեության մեկնարկը տրվել է Տավուշից. ՄՍԾ Դիլիջանի տարածքային կենտրոնում նախարար Մեսրոպ Առաքելյանն ազդարարել է համակարգի գործարկման մասին՝ նշելով, որ այն առավել հասցեական ու համակարգված կդարձնի ոլորտի աշխատանքները և կբարելավի սոցիալական ծառայությունների որակը․

«Տարածքային միավորումից զատ, մենք կարևորում ենք նաև սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող անձանց միասնական կարիքների գնահատումն ու առավել հասցեական ծառայությունների մատուցումը։ Այս գործընթացը միանշանակ նպաստելու է սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Սա ընդամենը բարեփոխման մեկնարկն է, քանի որ այս ուղղությամբ աշխատանքներն ահռելի են և շարունակական»,- նշել է նախարարը։

  • Կիսվել: