Գործարկվել է transport.yerevan.am կայքը. Տիգրան Ավինյան
«Գործարկվել է transport.yerevan.am կայքը։ Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, Հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում». այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին։
«transport.yerevan.am պորտալը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայոթւոնների միասնական հարթակի առաջին ծառայությունն է։ Սա մի հարթակ է, որտեղ երևանցիները ունենալու են անձնական գրասենյակը, բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի միջավայրում, մի օգտահաշվով և անհրաժեշտություն չի լինելու այցելել տերբեր կայքեր, ունենալ օգտահաշիվներ։ Այն, ինչ իրականացնում է բազմաթիվ զարգացած քաղաքներում»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ transport.yerevan.am-ում գործիքակազմն ընդլայնվելու է. «Հնարավորություն է լինելու ձեռք բերել տոմսեր՝ կցելով բանկային քարտին՝ որպես կրիչ»։
Տիգրան Ավինյանը արձագանքելով հավելեց, որ հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի.
«Դեռևս գործելու են նախկին սակագները։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ այս տրանսֆորմացիան ապահովենք՝ հին մոդելից անցնելով նոր մոդելի»։