շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Գորիսում գործող երկու քոլեջները կմիաձուլվեն

Գորիսում գործող երկու քոլեջները կմիաձուլվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում որոշեց «Գորիսի պետական քոլեջ» և «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ վերակազմակերպել որպես «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Գորիսի  պետական քոլեջում սովորում է շուրջ 302 ուսանող՝  10 մասնագիտություններով:

«Գորիսի  պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական  քոլեջում սովորում է 291ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս մասնաշենքում իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման  աշխատանքներ

Վերանորոգումից հետո այտեղ կգործի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջը, որին կհատկացվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:

Իսկ Գորիսի պետական քոլեջի շենքի հետագա տնօրինման հարցին անդրադարձ կլինի օպտիմալացման գործընթացների ավարտից հետո:

  • Կիսվել: