Գորիսում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ ստեղծելով լուրջ վտանգ երթևեկության համար
Գորիսի Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ ստեղծելով լուրջ վտանգ երթևեկության մասնակիցների համար: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
Համայնքապետարանը կոչ է անում ականատեսներին հայտնել վանդալիզմի հեղինակների մասին ցանկացած տեղեկություն: Վնասը պետք է վերականգնվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան իրենց գործողությունների համար: